Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՇՓՈՒՄԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹԻՑ»

«ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՇՓՈՒՄԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹԻՑ»
23.12.2011 | 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՔԻ ՏՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Շուտով ԱՊՀ երիտասարդական միության նախաձեռնությամբ Մոսկվայի Բասմաննայա փողոցի 19 հասցեում կբացվի Հայկական գրքի տունը: Գործառութային առումով այն նման կլինի Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Ռուսական գրքի տանը:
«Մոսկվայում հայկական գրքի տան բացումն աննախադեպ իրադարձություն է: Նախ, նման կենտրոն չի եղել ո՛չ ցարական Ռուսաստանի օրոք, ո՛չ խորհրդային տարիներին, ո՛չ էլ անկախացումից հետո»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՊՀ երիտասարդական միության համակարգող խորհրդի նախագահ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ, նշելով, որ գրքի տունը կծառայի նաև որպես հասարակական և մշակութային կենտրոն, կկազմակերպվեն հայերենի անվճար դասընթացներ, կստեղծվեն նոր ամսագիր և մշտապես գործող կայք: Անդրանիկ Նիկողոսյանը տեղեկացրեց նաև, որ հայկական համայնքը շատ ոգևորված է այս նախաձեռնությամբ, քանի որ շատերը, հատկապես երիտասարդ սերունդը, չգիտեն կամ արդեն դժվարությամբ են խոսում հայերեն: Նրա կարծիքով` սա հենց հայապահպանության առաջնային խնդիրներից մեկն է:
2012-ին Երևանը հռչակվելու է գրքի և գրատպության համաշխարհային մայրաքաղաք: Հայկական գրքի տան ստեղծումը, ընդհանուր առմամբ, կապ չունի սույն իրադարձության հետ, սակայն զրուցակիցս փաստեց, որ կփորձեն ինչ-որ ձևով առնչվել միջոցառմանը, ինչը, նրա խոսքով, կնպաստի հայաշատ ռուսական մյուս համայնքներում նմանատիպ կենտրոնների բացմանը:
Հասարակական-քաղաքական շատ խնդիրներ լուծվում են մշակութային երկխոսության ու հենց գրականության միջոցով: Հավանաբար, երկու երկրներում նմանատիպ կարևոր օջախների ստեղծումը զուտ մշակութային խնդիրների լուծման նպատակ չի հետապնդում, այն նաև կամուրջ է երկու երկրների միջև: «Իհարկե, աշխարհում մարդկության շփումը սկսվում է մշակույթից»,- ասաց Անդրանիկ Նիկողոսյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1956

Մեկնաբանություններ